ՖԻԴԵ նախագահ․ Կարլսենն այժմ աշխարհի ոչ պաշտոնական բացարձակ չեմպիոնն է

14:34   30 հունվարի, 2023

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը խոսել է շախմատային պարտիաների խաղաժամանակի կրճատման միտումների մասին։

«Խաղի արագացման միտում է նկատվում, բայց առաջիկայում էլ դասական ձեւաչափը կպահպանվի աշխարհի չեմպիոնական մրցամարտում։ Այդ կարգավիճակը դեռ կասկածի տակ չի դրվում։ Բայց մարդիկ հիմա ավելի մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչպես են շախմատիստները խաղում երեք ձեւաչափերում էլ՝ դասական, արագ եւ կայծակնային։

Հատկանշական է, որ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը նվաճեց նաեւ արագ եւ կայծակնային խաղի չեմպիոնի տիտղոսները։ Նա հիմա աշխարհի ոչ պաշտոնական բացարձակ չեմպիոնն է։ Այդպիսի կոչումը պաշտոնապես չունենք, բայց Կարլսենի այդ նվաճումը արժանի է ամենայն հարգանքի»,- Դվորկովիչի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

32-ամյա Կարլսենը դասական շախմատի աշխարհի չեմպիոն է 2013 թվականից։ Նա չորս անգամ պաշտպանել է տիտղոսը։ Անցած տարի Կարլսենը հրաժարվեց 5-րդ անգամ պաշտպանել տիտղոսը, որից կզրկվի այս տարի։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։