11:27 29 հունվարի, 2023Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» եւ Սլովակիայի հավաքականի պաշտպան Միլան Շկրինյարը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։
27-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնության է հասել փարիզյան ակումբի հետ։ Շկրինյարի պայմանագիրն «Ինտերի» հետ կավարտվի հունիսին, եւ նա անվճար կմիանա ՊՍԺ-ին։
Ֆրանսիական ակումբը պատրաստ էր այս ամիս 10 միլիոն եվրոյով ձեռք բերել Շկրինյարի տրանսֆերային իրավունքը, սակայն «Ինտերը» պահանջել է 20 միլիոն եվրո։
Շկրինյարը 2017-ին իտալական «Սամպդորիայից» է տեղափոխվել «Ինտեր»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.