Յայա Սանոգոն բուժզննում է անցել «Ուրարտուում» եւ անցկացրել առաջին մարզումը (ֆոտո)

19:26   28 հունվարի, 2023

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն հաջողությամբ բուժզննում է անցել երեւանյան թիմում եւ անցկացրել է առաջին մարզումը։

30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, խաղացել է Լոնդոնի «Արսենալում» ու «Քրիսթալ Փելասում», Ամստերդամի «Այաքսում» և ֆրանսիական «Թուլուզում»։ Սանոգոն «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը:

2021-ին Սանոգոն հանդես է եկել անգլիական «Հադերսֆիլդ Թաունում»։ Անցած տարի նա թիմ չի ունեցել։

Յայա Սանոգոն երեւանյան թիմում հանդես կգա 99 համարի մարզաշապիկով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։