Tata Steel Masters. Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ

22:36   27 հունվարի, 2023

Նիդեռլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Masters մրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ խաղաքարերով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Նրանք վաստակել են 6-ական միավոր եւ կիսում են 5-6-րդ տեղերը։

Միանձնյա առաջատար Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան) ոչ ոքի ավարտեց պարտիան հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ վաստակել է 7,5 միավոր։ Նրանից կես միավոր է հետ Անիշ Գիրին։

Երրորդ-չորրորդ տեղերը 6,5-ական միավորով կիսում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ուեսլի Սոն, որոնք այս տուրում խաղացին իրար դեմ եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։