The Guardian. Մեսին՝ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

18:52   27 հունվարի, 2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, բրիտանական The Guardian-ի վարկածով։

Երկրորդ տեղում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։

Լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի»  35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը չորրորդն է։ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 5-րդ տեղում է։

Լավագույն տասնյակում են նաեւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին («Բարսելոնա»), բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ»), բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ») եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։

Անցած տարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկած 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն («Ալ Նասր») 51-րդ տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։