«Բարսելոնան» 18-ամյա Ալարկոնի հրաժարագինը սահմանեց 400 միլիոն եվրո

17:21   27 հունվարի, 2023

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը 18-ամյա հարձակվող Անխել Ալարկոնի հետ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Իսպանացի ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 400 միլիոն եվրո։

Ալարկոնը 2018-ին «Էսպանյոլի» ակադեմիայից է տեղափոխվել «Բարսելոնայի» ակադեմիա։

Նրան գլխավոր թիմ է հրավիրել իսպանացի գլխավոր մարզիչ Չավին։ Նորամուտը գլխավոր թիմում Ալարկոնը նշել է այս ամիս, Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

«Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթել էր «Սեուտային», Ալարկոնը փոխարինման էր դուրս եկել 80-րդ րոպեին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։