AusOpen. Խաչանովը պարտվեց Ցիցիպասին (ֆոտո, վիդեո)

11:04   27 հունվարի, 2023

Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։ Հայ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ եւ պարտություն կրեց 4 սեթում՝ 6:7 (2:7), 4:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 21 րոպե։

Եզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը կլինի սերբ Նովակ Ջոկովիչի եւ ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողը։

Կարեն Խաչանովն առաջին անգամ էր հասել Ավստարլիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Ստեֆանո Ցիցիպասն առաջին անգամ կխաղա Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում, որը տեղի կունենա հունվարի 29-ին։

Այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։