Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածուները

20:03   26 հունվարի, 2023

Բելգիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան առաջիկայում կհայտնի երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչի անունը։

Կազմակերպությունը քննարկում է երեք մարզիչ թեկնածություն․ գերմանացի Յոահիմ Լյով (լուսանկարում), արգենտինացի Մաուրիսիո Պոչետինո եւ պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշ, հաղորդում է Het Niewsblad-ը։ Երեքն էլ հիմա չունեն մարզչական աշխատանք։

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է աշխարհի առաջնությունից հետո։ Նախկին գլխավոր մարզիչ, իսպանացի Ռոբերտո Մարտինեսն այս ամիս նշանակվել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Ֆերնանդու Սանտուշին, որն էլ գլխավորել է Լեհաստանի հավաքականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։