Կարեն Բարսեղյանը գլխավորել է «Գանձասարը»

18:29   26 հունվարի, 2023

Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Բարսեղյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կարեն Բարսեղյանի նախորդ ակումբը Երեւանի «Ալաշկերտն» էր։

Կարեն Բարսեղյանը «Գանձասար-Կապանը» գլխավորել է նաեւ 2017-2018 թվականներին։

Առաջին լիգայի 18 տուրից հետո «Գանձասարը» 36 միավորով չորրորդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։