«Ռոման» տեսանյութով շնորհավորել է Մոուրինյոյին 60-ամյակի առթիվ

13:53   26 հունվարի, 2023

Իտալական «Ռոման» տեսանյութով շնորհավորել է թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ։

Մոուրինյոն 2021 թվականից է գլխավորում հռոմեական թիմը, որի հետ նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։

Այս մրցաշրջանում «Ռոման» դուրս է եկել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ եւ կմրցի ավստրիական «Զալցբուրգի» հետ։

Մարզչական կարիերայի ընթացքում Մոուրինյոն պորտուգալական «Պորտուի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի գավաթները, Լոնդոնի «Չելսիի» հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Միլանի «Ինտերի» հետ՝ Իտալիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Մադրիդի «Ռեալի» հետ՝ Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։