Ստեֆանո Պիոլի․ Ունենք մարտավարական խնդիրներ

11:12   25 հունվարի, 2023

Իտալիայի չեմպիոն «Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Հռոմում «Լացիոյից» կրած 0:4 հաշվով պարտությունը երկրի առաջնության 19-րդ տուրի խաղում։

«Պետք է վերադառնանք Միլանելո եւ ավելի լավ աշխատենք, քանի որ հիմա մենք չենք կարողանում ցուցադրել մեր իրական հնարավորությունները։ Ունենք մարտավարական խնդիրներ, քանի որ որոշ դրվագներում տանուլ տվեցինք, թեեւ պետք է այլ կերպ գործեինք։ Հիմա շատ բան չի աշխատում մեր թիմում։

Ես պատասխանում եմ ձեր հարցերին, քանի որ պարտավոր եմ, այլապես մենք պարզապես պետք է լռենք եւ աշխատենք։ Արդեն երկու շաբաթ մենք չենք ցուցադրում մեր խաղը եւ չենք հասնում արդյունքի։ Պետք է շտկել այս վիճակը»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Միլանը» 38 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 12 միավոր։ «Լացիոն» երրորդն է՝ 37 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։