18:00 24 հունվարի, 2023Աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Հույն թենիսիստը մրցեց աշխարհի 71-րդ ռակետ, չեխ Իրժի Լեհեչկայի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 7:6 (7:2), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 19 րոպե։
Կիսաեզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասը կմրցի ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ, որը քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել ամերիկացի Սեբաստիան Կորդային։
Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.