Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարում անընդմեջ դուրս եկավ կիսաեզրափակիչ

10:32   24 հունվարի, 2023

Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» երկրորդ անընդմեջ մրցաշարում հասավ կիսաեզրափակիչում։ Հայ թենիսիստը լավագույն քառյակում էր նաեւ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակը Խաչանովը կբարձրանա առնվազն 15-րդ տեղ։

Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում Խաչանովի մրցակիցն ամերիկացի Սեբաստիան Կորդան էր, որը երրորդ սեթում հրաժարվեց պայքարից դաստակի վնասվածքի պատճառով։ Երրորդ սեթում Կարեն Խաչանովը հաղթում էր 3:0 հաշվով։ 

Առաջին երկու սեթերում էլ հաղթել էր Խաչանովը՝ 7:6 (7:5), 6:3:

Կիսաեզրափակիչում աշխարհի 20-րդ ռակետի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասի եւ չեխ Իրժի Լեգեչկայի դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.