«Արսենալը» պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին» (ֆոտո, վիդեո)

22:23   22 հունվարի, 2023

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Արսենալը» Լոնդոնում հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթեց 3:2 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ 24-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիացի հարձակվող Էդի Նկետիան։

53-րդ րոպեին իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմին առաջ մղեց անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփեց արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը 59-րդ րոպեին։

«Արսենալի» հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց Նկետիան՝ ձեւակերպելով դուբլ (տեսանյութ)։

«Արսենալը» (19 խաղ) մրցաշարային աղյուսակը գլխավորում է 50 միավորով եւ 5 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» (20 խաղ)։ «Մանչեսթեր Յունայթեդը» (20 խաղ) չորրորդն է՝ 39 միավոր։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Նյուքասլը» (20 խաղ)

 Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:2 (տեսանյութ)

Էդի Նկետիա, 24, 90, Բուկայո Սակա, 53 -  Մարկուս Ռեշֆորդ, 17, Լիսանդրո Մարտինես, 59



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։