Էկվադորցի հարձակվող Ռասինեսը միացավ «Ալաշկերտին»

19:02   22 հունվարի, 2023

«Ալաշկերտի» կազմը համալրել է էկվադորցի հարձակվող Ռասինեսը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Էլ Սալվադորի «Լոս Անդես» ակումբում, այնուհետև տեղափոխվել է «Լեռնային Արցախ», որի կազմում 18 հանդիպման է մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում՝ դառնալով 4 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

««Ալաշկերտ» տեղափոխությունը մեծ քայլ առաջ է իմ կարիերայում: Սա նոր և պատասխանատու մարտահրավեր է, որին ես լիովին պատրաստ եմ:

Լի եմ մոտիվացիայով, պետք է կազմուպատրաստ մոտենանք առաջնության երկրորդ հատվածին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Ռասինեսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։