#SportNetLIFE. Խաչանովի աջակցությունն Արցախին, Մխիթարյանը՝ Հայաստանի մասին, Ալեքսանյան vs Չալյան

09:09   22 հունվարի, 2023

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։

Մրցաշրջան-2023-ի առաջին թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել  է հայկական սպորտի ներկայացուցիչների նախորդ շաբաթվա ուշագրավ հրապարակումները, անդրադարձել ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովի աջակցությանը Ադրբեջանի կողմից 42 օր շրջափակման մեջ գտնվող Արցախին:

Ի՞նչ արձագանքի արժանացավ Կարեն Խաչանովի աջակցությունը Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին, ի՞նչ է պատմել Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի մասին «Ինտերի» երկրպագուներին, ի՞նչ մրցակցություն կա Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի միջեւ եւ ինչի՞ մասին է երազում Ռաֆայել Հովհաննիսյանը:

Այս  եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի 42-րդ թողարկամը:

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցցանցային» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։

Նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։