01:50 21 հունվարի, 2023Երկու ամսվա դադարից հետո «ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա» խաղով վերսկսվեց Գերմանիայի առաջնությունը։
Չեմպիոններն արտագնա խաղում բավարարվեցին ոչ ոքի արդյունքով` 1:1։ Առաջինը հաջողության հասավ մյունխենյան թիմը։ 37-րդ րոպեին աչքի ընկավ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։ Դաշտի տերերին պարտությունից փրկեց գերմանացի պաշտպան Մարցել Հալստենբերգի գոլը 52-րդ րոպեին։
«Բավարիայում» նորամուտը նշեց շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը։
«Բավարիան» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «ՌԲ Լայպցիգը» երրորդն է՝ 29 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 1:1 (տեսանյութ)
Մարցել Հալստենբերգ, 52 - Էրիկ Շուպո-Մոտինգ, 37
Հունվարի 21
«Բոխում» - «Հերտա»՝ 18:30 (Երեւանի ժամանակ)
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Շալկե»՝ 18:30
«Շտուտգարտ» - «Մայնց»՝ 18:30
«Ունիոն Բեռլին» - «Հոֆենհայմ»՝ 18:30
«Վոլֆսբուրգ» - «Ֆրայբուրգ»՝ 18:30
«Քյոլն» - «Վերդեր»՝ 21:30
Հունվարի 22
«Բորուսիա Դորտմունդ» - «Աուգսբուրգ»՝ 18:30
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բայեր»՝ 20:30
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.