01:38 18 հունվարի, 2023«Լիվերպուլը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։ «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայության երկրորդ խաղում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
13-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։
Թիմերի առաջին հանդիպումը Լիվերպուլում ավարտվել էր 2:2 հաշվով։
1/16 եզրափակիչում «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «Բրայթոնը»։ 1/16 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունվարի 27-30-ը։
Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ, երկրորդ հանդիպում
«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 0:1 (տեսանյութ)
Հարվի Էլիոթ, 13
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.