Մեսին «Բարսելոնա» վերադառնալու կամ ՄԼՍ տեղափոխվելու ցանկություն չունի

14:27   17 հունվարի, 2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն չունի, հաղորդում է TyC Sport-ը։ Նա այժմ չի դիտարկում նաեւ կարիերան հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում շարունակելու տարբերակը։

35-ամյա ֆուտբոլիստը բանավոր պայմանավորվածություն ունի փարիզյան ակումբի ղեկավարության հետ համագործակցությունը եւս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։ Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Մեսիին տարեկան 300-350 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրեր առաջարկելու ծրագրեր ունեն Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» եւ «Ալ Իթիհադ» ակումբները։

Սաուդյան Արաբիան հավակնում է 2030թ․ աշխարհի առաջնության անցկացմանը եւ մտադիր է առաջիկա տարիներին համաշխարհային աստղերի ներգրավել ազգային լիգայում։ Հաջորդ շաբաթ «Ալ Նասրում» նորամուտը կնշի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը կնքել է 2,5 տարվա պայմանագիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։