Ձմեռային ամենաթանկ տրանսֆերների տասնյակը

17:04   16 հունվարի, 2023

Դոնեցկի «Շախտյորից» Լոնդոնի «Չելսի» ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի տեղափոխությունը պատմության մեջ ձմեռային ամենաթանկ տրանսֆերների տասնյակում չորրորդն է, հաղորդում է transfermarkt.de-ն։

Անգլիական ակումբը վճարել է 70 միլիոն եվրո։ Եվս 30 միլիոն եվրո «Շախտյորը» կարող է ստանալ հետագայում բոնուսների տեսքով։

Ձմեռային ամենաթանկ 10 տրանսֆերները

  1. Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլից»՝ «Բարսելոնա», 135 միլիոն եվրո)
  2. Վիրջիլ վան Դեյք («Սաութհեմփթոնից»՝ «Լիվերպուլ», 84,7 միլիոն եվրո)
  3. Դուշան Վլահովիչ («Ֆիորենտինայից»՝ «Յուվենտուս», 81,6 միլիոն եվրո)
  4. Միխայիլ Մուդրիկ («Շախտյոր Դոնեցկից»՝ «Չելսի», 70 միլիոն եվրո)
  5. Էմերիկ Լապորտ («Աթլետիկից»՝ «Մանչեսթեր Սիթի», 65 միլիոն եվրո)
  6. Կրիստիան Պուլիշիչ («Բորուսիա Դորտմունդից»՝ «Չելսի», 64 միլիոն եվրո)
  7. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա Դորտմունդից»՝ «Արսենալ», 63,8 միլիոն եվրո)
  8. Բրունու Ֆերնանդեշ («Սպորտինգից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 63 միլիոն եվրո)
  9. Դիեգո Կոստա («Չելսիից»՝ «Աթլետիկո», 60 միլիոն եվրո)
  10. Օսկար («Չելսիից»՝ «Շանհայ ՍԻՊԳ», 60 միլիոն եվրո)


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.