01:40 16 հունվարի, 2023ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում կրեց երկրորդ պարտությունը երեք խաղում։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը 19-րդ տուրում հյուրընկալվեց «Ռենին», որն առավելության հասավ նվազագույն հաշվով։
65-րդ րոպեին աչքի ընկավ Մալին ներկայացնող պաշտպան Ամարի Տրաորեն։
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 55-րդ րոպեին՝ ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեի տեղը։ Բրազիլացի հարձակվող Նեյմարն ու արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անցկացրին ամբողջ հանդիպումը։
ՊՍԺ-ն 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Լանսի» նկատմամբ։ «Ռենը» 5-րդն է՝ 37 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր
«Ռեն» - ՊՍԺ՝ 1:0 (տեսանյութ)
Ամարի Տրաորե, 65
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.