Հենրիխ Մխիթարյան․ Ինձ համար պատիվ էր Հայաստանի հավաքականը ներկայացնելը (տեսանյութ)

19:03   15 հունվարի, 2023

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի պատրաստած տեսանյութում պատմել է Հայաստանի եւ իր մասին։

«Երեւանը հրաշալի քաղաք է, հատկապես, ամռանը, երբ տաք է, շատ մարդիկ են լինում փողոցում, հաճելի ժամանակ են անցկացնում։ Ցանկանում եմ վերադառնալ Երեւան, երբ արդեն չեմ խաղա ֆուտբոլ, իսկ հիմա այստեղ եմ՝ Միլանում։

Ֆուտբոլ խաղալ սկսել եմ Ֆրանսիայում, որտեղ հանդես էր գալիս հայրս։ Նա հարձակվող էր, իմ ներշնչանքի աղբյուրը, որպեսզի սկսեմ ֆուտբոլ խաղալ։  Սկսեցի ավելի լուրջ մարզվել, երբ վերադարձա Հայաստան:

Հայ ֆուտբոլիստներից առաջինն ինձ համար հայրս է։ Իմ կուռքն էր։ Երբեք նրա խաղը չեմ տեսել խաղադաշտում, տեսանյութերով եմ դիտել։

Ինձ համար պատիվ էր Հայաստանի հավաքականը ներկայացնելը եւ ազգային թիմին եմ տվել իմ առավելագույնը՝ ձգտելով նվաճել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ուղեգիր։ Մենք չհասանք այդ նպատակներին, բայց ես թիմին տվել եմ ամեն ինչ, որքան կարող էի։

Ավարտել եմ միջազգային կարիերաս, ինչի համար տխրում եմ, բայց դա իմ որոշումն է:

Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ։ Ազգային լիգայի խաղերին շատ չեն հետեւում, բայց ազգային հավաքականի խաղերին ստադիոնը լեփ-լեցուն է։

Մենք ավելի ուժեղ ենք անհատական մարզաձեւերում՝ բռնցքամարտ, ըմբշամարտ»,- պատմել է Մխիթարյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։