«Մանչեսթեր Յունայթեդը» կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (ֆոտո, վիդեո)

18:23   14 հունվարի, 2023

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Տրաֆորդում» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

60-րդ րոպեին հյուրերի բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը (տեսանյութ)։

78-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն (տեսանյութ)։

5 րոպե անց հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (տեսանյութ)։

«Մանչեսթեր Սիթին» (18 խաղ) 39 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» (17 խաղ) հետ է 5 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» (18 խաղ) երրորդն է՝ 38 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1 (տեսանյութ)

 Բրունու Ֆերնանդեշ, 78, Մարկուս Ռեշֆորդ, 83 - Ջեք Գրիլիշ, 60

«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 19:00 (Երեւանի ժամանակ)

«Էվերտոն» - «Սաութհեմփթոն»՝ 19:00

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Լեսթեր Սիթի»՝ 19:00

«Վուլվերհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 19:00

«Բրենթֆորդ» - «Բորնմուտ»՝ 21:30



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.