Sport.es. «Բարսելոնան» հնարավոր է` վճարել է Նեյմարի տրանսֆերի մի մասը

23:56   26 հոկտեմբերի, 2012

Կատալոնական Sport.es պարբերականը մի փաստաթուղթ է հրապարակել, որը հաստատում է «Սանտոսի» հարձակվող Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա»: Ասվում է, որ կողմերը համաձայնության են եկել 40 միլիոն եվրոյի շուրջ, իսկ «Բարսելոնան» արդեն վճարել է 10 միլիոն եվրո: Փաստաթղթի մեջ Նեյմարի անունը չի հիշատակվում:

Հիշեցնենք, որ երկու ակումբներն էլ հերքում են ֆուտբոլիստի հարցում համաձայնության գալու փաստը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։