«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 5:1 (տեսանյութ)

01:39   14 հունվարի, 2023

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Աչքի ընկան նաեւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, Կոսովոն ներկայացնող պաշտպան Ամիր Ռահմանին եւ մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի միակ գոլը խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան։

«Նապոլին» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Յուվենտուսը» երրորդն է՝ 37 միավոր։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Միլանը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 5:1 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 14, 65, Խվիչա Կվարացխելիա, 39, Ամիր Ռահմանի, 55, Էլիֆ Էլմաս, 72 -  Անխել Դի Մարիա, 42



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։