ՊՍԺ-ն հաղթեց Էկիտիկեի եւ Մեսիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

01:53   12 հունվարի, 2023

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց հետնապահ «Անժեին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն։ 74-րդ րոպեին փարիզյան թիմի առավելությունը կրկնապատկեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որն աշխարհի առաջնությունից հետո անցկացրեց առաջին խաղը։

Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց ֆրանսիացի պաշտպան Նորդի Մուկիելեն։

ՊՍԺ-ն 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Անժեն» վերջինն է՝ 8 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

ՊՍԺ - «Անժե»՝ 2:0 (տեսանյութ)

Ուգո Էկիտիկե, 5, Լիոնել Մեսի, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։