«Կուբանը» հաղթեց «Ռոստովին». Պիզելին` գոլային փոխանցման հեղինակ

22:28   26 հոկտեմբերի, 2012

Ռուսական Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալվեց «Կուբանին»: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով`1:0: 77-րդ րոպեին Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակ դարձավ Իվելին Պոպովը:

Արազ Օզբիլիսը տեղ էր գտել «Կուբանի» մեկնարկային կազմում: 71-րդ րոպեին նրան փոխարինեց Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:

Այս խաղից հետո «Կուբանը» զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Ռոստովը»`14-րդ :

Ռուսաստանի առաջնություն. 13-րդ տուր

«Կուբան» - «Ռոստով»՝  1:0

Իվելին Պոպով, 77



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.