«Ատալանտան» հաղթեց եւ հավասարվեց «Լացիոյին» ու «Ռոմային» (տեսանյութ)

01:39   10 հունվարի, 2023

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» հյուրընկալվեց «Բոլոնիային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսի եւ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունի գոլերը։

«Ատալանտան» 31 միավորով հավասարվեց «Լացիոյին» ու «Ռոմային» եւ 6-րդն է։ «Բոլոնիան» 12-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բոլոնիա» - «Ատալանտա»՝ 1:2 (տեսանյութ)

Ռիկարդո Օրսոլինի, 6 -  Տյոն Կոպմեյներս, 47, Ռասմուս Հոյլուն, 58



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։