02:17 6 հունվարի, 2023Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» ներկայացրեց թիմի նորեկ Դեյլի Բլինդին։ Նիդեռլանդների հավաքականի պաշտպանը մյունխենյան ակումբին է միացել ազատ գործակալի կարգավիճակում։ Բլինդն անցած ամիս երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրն Ամստերդամի «Այաքսի» հետ։
Բլինդի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Ուրախ ենք, որ Դեյլին միացավ մեր թիմին։ Նա ունիվերսալ պաշտպան է, կարող է խաղալ կենտրոնում եւ եզրում։ Բլինդը մեծ միջազգային փորձ եւ առաջատարի որակներ ունեցող խաղացող է։ Վստահ եմ՝ նա մեզ կօգնի»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։
«Մոտենում է մրցաշրջանի ամենակարեւոր փուլը, երբ կվիճարկվեն տիտղոսներ, իսկ «Բավարիայի» նման ակումբը կարող է հավակնել բոլոր տիտղոսներին։ Իմ ընտրության հարցում որոշիչ է եղել այդ գործոնը։ Հույս ունեմ, որ իմ փորձով կկարողանամ օգնել թիմին»,- Բլինդի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը։
2019 թվականին Դեյլի Բլինդի մոտ ախտորոշվել էր սրտամկանի բորբոքում։ 32-ամյա ֆուտբոլիստը վիրահատվել էր եւ վերսկսել կարիերան։ Նա Նիդեռլանդների հավաքականի հետ մասնակցեց նաեւ 2022թ․ աշխարհի առաջնությանը։ Ազգային թիմում նա անցկացրել է 99 խաղ, խփել 3 գոլ։
«Այաքսում» Դեյլի Բլինդը մասնակցել է 333 պաշտոնական հանդիպման, խփել 13 գոլ։
Դեյլի Բլինդը 2018 թվականին էր երկրորդ անգամ միացել «Այաքսին», որի խաղացող է եղել նաեւ 2008-2014 թվականներին, այնուհետեւ 4 տարի խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։
Great to have you on board, @BlindDaley! #MiaSanMia #ServusDaley pic.twitter.com/E2ULSvS4ij
— FC Bayern Munich (@FCBayernEN) January 5, 2023
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.