Նովակ Ջոկովիչը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

10:27   5 հունվարի, 2023

Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս եկավ աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը մրցեց աշխարհի 64-րդ ռակետ, ֆրանսիացի Կենտեն Ալիսի հետ եւ առավելության հասավ  7:6 (7:3), 7:6 (7:5) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 55 րոպե։

Աշխարհի 5-րդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ, աշխարհի 18-րդ ռակետ Դենիս Շապովալովը, որը երկրորդ շրջանում 6:4, 6:3 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինին։

Ադելաիդայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 642 հազար դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։