Հայկական սպորտ․ 2022-ի ամուսնությունները (ֆոտոշարք)

09:04   2 հունվարի, 2023

Մրցաշրջան-2022-ն առանձնահատուկ տարի ստացվեց հայկական սպորտի համար: Այն  առանձնացավ ոչ միայն պատմական հաղթանակներով, աննախադեպ թվով մեդալներով, նաեւ հարուստ էր տարբեր այլ իրադարձություններով: Անցնող մրցաշրջանում հայ մարզիկները նաեւ անձնական կյանքի փոփոխություններ ունեցան. նրանցից մի քանիսն ընտանիք կազմեցին, ոմանք նշանադրվեցին, իսկ մի քանիսն էլ բացահայտեցին իրենց սիրելիներին:

NEWS.am Sport-ն առանձնացրել է հայկական սպորտի տարվա ամուսնությունները, ապագա փեսացուներին:

Արսեն եւ Դիանա

Հոկտեմբերի 27-ին ամուսնացավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Երիտասարդ ըմբիշի ընտրյալը Դիանա Ադիբեկյանն է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում։

23-ամյա ըմբիշի հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 28-ին, բայց երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հետաձգել էր այն։

Կարեն եւ Գայանե

Հունվարի 15-ին ամուսնացել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը: Ծանրորդի ընտրյալը մասնագիտությամբ բուժքույր Գայանե Անդրեասյանն է։

Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Զույգը նշանադրված էր 2020 թվականից։

Հարսանեկան արարողությանը ներկա են եղել ծանրամարտի հավաքականի բոլոր անդամները։

Արթուր եւ Նաիրա

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել է օգոստոսի 18-ին: Եվրոպական խաղերի չեմպիոնի ընտրյալը մասնագիտությամբ հոգեբան Նաիրա Սիմոնյանն է:

Միքայել եւ Վալերիա

Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանն ամուսնացել է ապրիլի 22-ին: Ընտրյալը Վալերիա Միքայելյանն է Կրասնոդարից: Ամուսնությունը տեղի է ունեցել Կրասնոդարում, բայց Միքայելյանը այդ մասին սոցցանցերում հայտնեց ավելի ուշ: Միքայելն ու Լեռան նշանադրված էին 2021 թվականի մայիսի 3-ից:

 Սամվել եւ Նատալի

Ծանրամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն եւ փոխչեմպիոն, գյումրեցի Սամվել Գասպարյանը նշանադրվել է: Նրա սիրելին Նատալին է: Նշանադրության արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին:

Ռաֆիկ եւ Էսմերալդա

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը նշանադրվել է: Գյումրեցի ծանրորդի ընտրյալը Էսմերալդան է:  

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։