19:01 31 դեկտեմբերի, 2022Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Էսպանյոլին»։ Չավիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
Արդեն 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն, որին գոլային փոխանցում կատարեց դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենը։
73-րդ րոպեին հյուրերը ստացան 11-մետրանոցի իրավունք։ Այն արդյունավետ իրացրեց իսպանացի հարձակվող Խոսելուն։
«Բարսելոնան» 38 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալը»։ «Էսպանյոլը» 16-րդն է՝ 13 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»՝ 1:1 (տեսանյութ)
Մարկոս Ալոնսո, 7 - Խոսելու, 73, 11մ
Հեռացումներ՝ Ժորդի Ալբա («Բարսելոնա»), 78, երկրորդ դեղին քարտ, Վինիսիուս Սոուզա («Էսպանյոլ»), 81, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.