21:29 30 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը ճանաչվել է 2022թ․ աշխարհի լավագույն թիմ Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) անդամ մարզական լրագրողների քվեարկությամբ։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը ստացել է ձայների 37 տոկոսը։
Երկրորդ տեղում է Մարոկկոյի հավաքականը, որը հասել էր աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ 0:2 հաշվով պարտվել Ֆրանսիայի հավաքականին։
Երրորդ տեղում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան։ Չորրորդը Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.