21:04 29 դեկտեմբերի, 2022Հեղինակավոր Sport.es պարբերականը կազմել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը։
Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Գավի («Բարսելոնա»), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Լիոնել Մեսի, Կիլիան Մբապե (երկուսն էլ՝ ՊՍԺ), Քարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի արդյունքում՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացել էր ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին արժանացել էր աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.