17:09 29 դեկտեմբերի, 2022Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը գերազանցեց հոր ցուցանիշը Անգլիայի առաջնությունում խփած գոլերի քանակով։
«Լիդս Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում (3:1) Էրլինգ Հոլանդը դարձավ դուբլի հեղինակ եւ գոլերի քանակը հասցրեց 20-ի։ Ալֆ-Ինգե Հոլանդը 18 գոլ է խփել Պրեմիեր լիգայում, հաղորդում է ESPN-ը։ Դրա համար նրան պահանջվել էր 181 հանդիպում։
22-ամյա Էրլինգ Հոլանդը ընդամենը 14 խաղում հասավ 20 գոլի, ինչը Պրեմիեր լիգայի ռեկորդ է։
Նախորդ ռեկորդակիրը «Սանդերլենդի» խաղացող Կեւին Ֆիլիպսն էր, որը 1999-2000 թվականների մրցաշրջանում 20 գոլը խփել է առաջին 21 խաղում։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը նաեւ 3 գոլային փոխանցում է կատարել։
Հոլանդը ծնվել է Լիդսում։ Նրա հայրը եղել է «Լիդս Յունայթեդի» (1997-2000) եւ «Մանչեսթեր Սիթիի» (2000-2003) խաղացող։ Հանդես է եկել նաեւ նորվեգական «Բրյունեում» (1990-1993) եւ անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթում» (1993-1997):
Նորվեգիայի հավաքականի կազմում Ալֆ-Ինգե Հոլանդը մասնակցել է 1994թ․ աշխարհի առաջնությանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.