Կարլսենը չորրորդ անգամ հռչակվեց արագ շախմատի աշխարհի չեմպիոն (ֆոտո)

19:04   28 դեկտեմբերի, 2022

Համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտվեց Ալմաթիում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունը։

Նորվեգացի գրոսմայստերը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ չորրորդ անգամ նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին գերմանացի Վինսենտ Կեյմերը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակեցին 9,5-ական միավոր։

Հայաստանի ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը 8 միավորով գրավեց 24-րդ տեղը։ Զավեն Անդրիասյանը նույնքան միավորով 40-րդն է։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը 41-րդն է՝ 7,5 միավոր։ Գաբրիել Սարգսյանը նույնքան միավորով զբաղեցրեց 45-րդ տեղը։ Սամվել Տեր-Սահակյանն (62-րդ տեղ) ու Շանթ Սարգսյանը (66-րդ տեղ), Մամիկոն Ղարիբյանը (71-րդ տեղ) վաստակեցին 7-ական միավոր: Տիգրան Լ․ Պետրոսյանը 89-րդն է՝ 6,5 միավոր։

Դեկտեմբերի 29-ին կմեկնարկի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։