ԱԱ․ Էլինա Դանիելյանը գրավեց 11-րդ տեղը

17:18   28 դեկտեմբերի, 2022

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 11-րդ տեղը գրավեց Ալմաթիում ավարտված արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունում։ 11 հնարավորից նա վաստակեց 7 միավոր՝ բաժանելով 10-23-րդ տեղը։ Լրացուցիչ ցուցանիշով նա 11-րդն է։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանն (38-րդ տեղ) ու Սուսաննա Գաբոյանը (42-րդ տեղ) վաստակեցին 6-ական միավոր։ Մարիամ Մկրտչյանը 5,5 միավորով 49-րդն է։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Ժոնգիյ Տանը, որը վաստակեց 8,5 միավոր։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Ղազախստանի ներկայացուցիչ Դինարա Սադուակասովան։

Դեկտեմբերի 29-ին կմեկնարկի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։