ՀՖՖ հերթական ժողովի եւ գործկոմի անդամների ընտրության արդյունքները

16:47   28 դեկտեմբերի, 2022

Դեկտեմբերի 28-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը։ Օրակարգի հաստատումից հետո ուղերձով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Այնուհետև կայացավ Հաշվիչ հանձնաժողովի ընտրությունը, որից հետո ՀՖՖ ժողովի պատվիրակները կողմ քվեարկեցին «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությանը, որպես ՀՖՖ անկախ աուդիտոր, նշանակմանը:

Այնուհետև հաստատվեց ՀՖՖ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեն, և հայտարարվեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն:

ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Գործադիր կոմիտեի անդամներից առնվազն երեքը պետք է կին լինեն, ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադրվել են միայն 3 կին թեկնածուներ՝ Հասմիկ Ղարիբյանը, Գոհար Նավասարդյանը և Քնարիկ Գրիգորյանը, վերջիններս առանց քվեարկության ընդգրկվեցին Գործադիր կոմիտեի կազմում: 

Այնուհետև տեղի ունեցած քվեարկության արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներ ընտրվեցին.

Անդրանիկ Ադամյանը

Վլադիկ Առաքելյանը

Տիգրան Ղարաբաղցյանը

Բագրատ Նավոյանը

Արմեն Նիկողոսյանը

Կարեն Շաբոյանը

Արթուր Սահակյանը

Դավիթ Սարգսյանը

Տիգրան Վիրաբյանը

Ժողովի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամների կազմից ՀՖՖ փոխնախագահ ընտրվեց Արմեն Նիկողոսյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։