Արգենտինացիների 43,7 տոկոսը պատրաստ է երկրի նախագահ ընտրել Մեսիին

22:33   27 դեկտեմբերի, 2022

Արգենտինայում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ չափահաս արգենտինացիների 43,7 տոկոսը պատրաստ է նախագահ ընտրել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արգենտինայի հավաքականի 35-ամյա ավագ Լիոնել Մեսիին, հաղորդում է MSN-ը։ Հարցմանը մասնակցել է 2500 մարդ։

Մեսիի թեկնածությանը դեմ է արտահայտվել 37,8 տոկոսը։ 17,5 տոկոսը չի բացառել այդպիսի ընտրությունը՝ համարելով այն հնարավոր։ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցման մասնակիցները նաեւ նշել են, որ Մեսին առաջացնում է ուրախություն եւ հիացմունք։

Լիոնել Մեսին առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն, երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։ 2014-ին եւս նա ճանաչվել էր առաջնության լավագույն խաղացող։ Արգենտինան դարձել էր փոխչեմպիոն։ Մեսին 2014 թվականի կազմից միակն էր, ով մասնակցեց 2022թ․ առաջնությանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.