22:32 26 դեկտեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեի առոջղական վիճակը չափազանց ծանր է։ Այդ մասին Թվիթերում արած գրառումով հայտնել է հայտնի բրիտանացի գործարար եւ մարզական մենեջեր Ֆրենկ Խալիդը։
«Պելեն հրաժեշտ է տալիս ընտանիքի անդամներին եւ ընկերներին։ Ֆուտբոլի լեգենդը դանդաղ պարտվում է քաղցկեղի դեմ ճակատամարտում։ Ընտանիքն ասում է, որ նրա վիճակը վատանում է»,- գրել է Խալիդը։
82-ամյա Պելեն ունի նաեւ երիկամների եւ սրտի անբավարարություն։
Ավելի վաղ Պելեի զարմուհիները սոցիալական ցանցերում տեսանյութ էին հրապարակել հիվանդանոցից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.