ԱԱ․ Հայաստանի շախմատիստների արդյունքները 5 տուրից հետո

20:43   26 դեկտեմբերի, 2022

Ալմաթիում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը։ Առաջին 5 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն 3,5-ական միավոր վաստակած Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը։ Նրանք բաժանում են 15-37-րդ տեղերը։

2,5-ական միավոր ունեն Զավեն Անդրիասյանն ու Գաբրիել Սարգսյանը, 2-ական միավոր՝ Մամիկոն Ղարիբյանն ու Տիգրան Լ․ Պետրոսյանը, 1,5-ական միավոր՝ Տիգրան Կ․ Կարությունյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։

Առաջատարներն են 4,5-ական միավոր վաստակած աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւը, հնդիկ Արջուն Էրիգայիսին եւ հոլանդացի Յորդեն վան Ֆորեսթը։

Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը 4 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ բաժանում է 2-6-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Վալենտինա Գունինան է՝ 4 միավոր։ Մարիամ Մկրտչյանը վաստակել է 2,5, Լիլիթ Մկրտչյանը՝ 2, Սուսաննա Գաբոյանը՝ 1 միավոր։

Առաջնությունում կանցկացվի 13 տուր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։