Ուժային եռամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները (ֆոտո)

22:07   25 դեկտեմբերի, 2022

Երեւանի Orange Fitness ակումբում ավարտվեց ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը: Դեկտեմբերի 24-ից մեկնարկած մրցաշարում, ուժային եռամարտում մասնակցեց 60 մարզիկ, հաշմանդամային սպորտում՝ 47 մարզիկ: Երկրորդ մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան ուժային եռամարտի տղամարդկանց -105 կգ, -102 կգ եւ +120 կգ քաշային կարգերը, կանանց՝ -47 կգ, -52 կգ, -57 կգ, -63 կգ, -69 կգ, -76 կգ եւ +84 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Կանանց պայքարում Հայաստանի առաջնությանը մասնակցում էին նաեւ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը, Մ23 Եվրոպայի փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յայլյանը: Երեք ծանրորդներն էլ հռչակվել են ուժային եռամարտի Հայաստանի չեմպիոններ:

Տղամարդանց պայքարում չեմպիոններ են դարձել.

-59 կգ քաշային կարգ՝ Սամվել Հայրապետյան (եռամարտի արդյունք 430 կգ)

-66 կգ՝ Դավիթ Գասպարյան (480 կգ)

-74 կգ՝ Խաչիկ Հարությունյան (547 կգ)

-83 կգ՝ Կարեն Թադեւոսյան (585 կգ)

-93 կգ՝ Արամ Խաչատչյան (595 կգ)

-105 կգ՝ Կարեն Բեգլարյան (750 կգ)

-120 կգ՝ Ռոմիկ Մարգարյան (750 կգ)

+120 կգ՝ Հովհաննես Միքայելյան (670 կգ)

Կանանց Հայաստանի չեմպիոններն են.

-47 կգ՝ Անի Սահակյան (137 կգ)

-52 կգ՝ Մարիա Գեւորգյան (297 կգ)

-57 կգ՝ Իզաբելա Յայլյան (335 կգ)

-63 կգ՝ Էվելինա Հակոնյան (257 կգ)

-69 կգ՝ Իննա Ժիլկինա (365 կգ)

-76 կգ՝ Տաթեւ Հակոբյան (396 կգ)

+84 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան (416 կգ)

Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Ասատուրովին գոհացնում է առաջնության արդյունքները:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մարզիչը նշեց նաեւ, որ առաջնության ընթացքում գրանցվել է նաեւ Հայաստանի 11 ռեկորդ:

«Արդյունքները գոհացնող են: Բարձր արդյունքներով ավարտեցինք առաջնությունը: Ունեցանք 11 նոր ռեկորդ: Հետաքրքիր էր կանանց պայքարը: Ուրախ եմ, որ առաջնությանը մասնակցեցին նաեւ ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարները: Նրանց եւս փայլեցին եւ ռեկորդներ սահմանեցին:

Տղամարդկանց պայքարը եւս լավ ստացվեց: Նախորդ տարիների համեմատ համավարակով եւ ընդհանուր երկրի իրավիճակով պայմանավորված արդունքներում ունեցանք դինամիկայի նվազում: Տղաների պայքարում մեդալների քանակով ենք զիջում, բայց որակով աճ ունենք. այս տարի մենք ունեցանք երիտասարդների աշխարհի չեմպիոն: Այս արդյունքները հուսադրող են, ունենք ծրագրեր, նպատակներ, ավելի շատ կաշխատենք եւ կմասնակցենք աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին, ծրագրում ենք նաեւ մասնակցել վետերանների մրցաշարերին:

Առաջին անգամ դոպինգ թեստով անցկացրեցինք առաջնությունը: Դոպինգ թեստ հանձնելուց հրաժարվողներ չենք ունեցել: Կսպասենք միջազգային հակադոպինգային գործակալության՝ WADA-ի պատասխաններին»,- ասաց Սերգեյ Ասատուրովը:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.