2022թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

18:12   21 դեկտեմբերի, 2022

Հայտնի են 2022 թվականի տասը լավագույն մարզիկները։ Ավարտվեց ԿԳՄՍ նախարարության կազմակերպած տարվա լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունը։ Լավագույնները որոշվել են առանց հերթականության։ Լավագույն մարզիկ չի որոշվել։

2022թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակ

Ալեքսանյան Արթուր (ըմբշամարտ, աշխարհի առաջնության չեմպիոն)

Ամոյան Մալխաս (ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)

Գասպարյան Սամվել (ծանրամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն)

Դավթյան Արթուր (սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն)

Լալայան Վարազդատ (ծանրամարտ, աշխարհի առաջնություն 3-րդ տեղ, Եվրոպայի փոխչեմպիոն)

Հարությունյան Արսեն (ըմբշամարտ, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)

Հովսեփյան Անի (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն)

Մերդինյան Հարություն (սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ, Եվրոպայի առաջնության չեմպիոն)

Մկրտչյան Լիլիթ (հրաձգություն, Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության 3-րդ տեղ)

Լավագույն տասնյակը որոշվել է մարզական լրագրողների եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։