Դեշամի եւ Մբապեի մոտիվացնող խոսքը՝ ԱԱ-ի եզրափակիչի ընդմիջմանը (տեսանյութ)

12:42   21 դեկտեմբերի, 2022

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման ընդմիջմանը հանդերձարանում կարճ եւ հուզական մոտիվացնող խոսք է ասել ֆուտբոլիստներին։ Տեսանյութը տարածվել է համացանցում։ Մինչեւ 80-րդ րոպեն Ֆրանսիան Արգենտինային պարտվում էր 0:2 հաշվով։

«Տարբերությունը հասկանո՞ւմ եք։ Տարբերությունն այն է, որ նրանք խաղում են այս եզրափակիչում, իսկ մենք չենք խաղում»,- ասել է Դեշամը՝ հարվածելով սեղանին։

Կարճ խոսք է ունեցել նաեւ հարձակվող Կիլիան Մբապեն։

«Սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, ամբողջ կյանքի խաղը։ Ամեն դեպքում՝ ավելի վատ չի լինի։ Մենք վերադառնում ենք խաղադաշտ եւ այլեւս թույլ չենք տալիս մրցակցին այդպես խաղալ։ Մենք կարող ենք վերադառնալ պայքարի մեջ։ Այսպիսի բան պատահում է չորս տարին մեկ»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Մբապեն եզրափակիչում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։ Ֆրանսիան պարտվել էր հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 2։4)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.