Արգենտինայի կառավարությունը հավաքականի ժամանման օրը հայտարարել է ազգային տոն

09:01   20 դեկտեմբերի, 2022

Արգենտինայի կառավարությունը դեկտեմբերի 20-ը հայտարարել է ազգային տոն, հաղորդում է TyC Sports-ը։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած ազգային թիմը Դոհայից վերադարձել է Բուենոս Այրես։

Արգենտինայի հավաքականը 36 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի գավաթը։ 35-ամյա Մեսին երկրորդ անգամ արժանացավ աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի թիմը 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2)։ Մեսին դարձել է դուբլի հեղինակ, դիպուկ է իրացրել նաեւ հետխաղային 11-մետրանոցը եւ արժանացել է նաեւ եզրափակիչի լավագույն խաղացողի մրցանակին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.