L’Équipe․ ԱԱ-2022-ի խորհրդանշական հավաքականը

18:05   19 դեկտեմբերի, 2022

Ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը կազմել է աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը՝ չեմպիոնի կոչումը նվաճած Արգենտինայի թիմի խաղացողներից ներառելով պաշտպան Մարկո Ակունյային, կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին եւ հարձակվող Լիոնել Մեսիին։

Դարպասապահ․ Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիա / «Դինամո Զագրեբ»)։

Պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո / ՊՍԺ), Ռոմեն Սաիս (Մարոկկո / «Բեշիկթաշ»), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա / «ՌԲ Լայպցիգ»), Մարկո Ակունյա (Արգենտինա / «Սեւիլիա»)։

Կիսապաշտպաններ․ Էնցո Ֆերնանդես (Արգենտինա / «Բենֆիկա»), Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո / «Ֆիորենտինա»), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա / «Ռեալ»)։

Հարձակվողներ․ Բուկայո Սակա (Անգլիա / «Արսենալ»), Լիոնել Մեսի (Արգենտինա / ՊՍԺ), Կիլիան Մբապե (Ֆրանսիա / ՊՍԺ)։

Հիշեցնենք, որ Մարոկկոյի հավաքականն աֆրիկյան եւ արաբական թիմերից առաջինը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ 0:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային։

Անգլիայի հավաքականը 1/8 եզրափակիչում էր 1:2 հաշվով պարտվել Ֆրանսիային։

Խորվաթիայի հավաքականը կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր Արգենտինային, իսկ երրորդ տեղի համար խաղում 2:1 հաշվով հաղթել Մարոկկոյին։

Եզրափակիչում Արգենտինան հետխաղային 11-մետրանոցներով պարտության է մատնել Ֆրանսիային  (2:2, 1:1, 11մ` 4:2)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.