10:11 19 դեկտեմբերի, 2022Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է չեմպիոնությունն աշխարհի առաջնությունում։
«Այնքան հաճախ եմ երազել այս գավաթի մասին, այնքան շատ էի ցանկանում, որ մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ։
Շնորհակալ եմ ընտանիքիս, բոլոր աջակիցներիս եւ մեր թիմին հավատացողներին։ Մենք ցույց տվեցինք, որ արգենտինացիները միասնականության շնորհիվ կարող են հասնել նպատակին։ Յուրաքանչյուրս թիմն իրենից վեր դասեց։ Դա մեզ դարձրեց ուժեղ եւ թույլ տվեց կյանքի կոչել բոլոր արգենտինացիների երազանքը։ Մենք արեցինք դա։ Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսին։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի թիմը 2018թ․ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային հաղթել է հետխաղային 11-մետրանոցներով (2:2, 1:1, 11մ` 4:2)։ Մեսին դարձել է դուբլի հեղինակ, դիպուկ է իրացրել նաեւ հետխաղային 11-մետրանոցը եւ արժանացել է եզրափակիչի եւ մրցաշարի լավագույն խաղացողի մրցանակներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.