02:13 19 դեկտեմբերի, 2022Աշխարհի եռակի չեմպիոն, լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն շնորհավորել է Արգենտինայի հավաքականին աշխարհի չեմպիոնի կոչումը երրորդ անգամ նվաճելու կապակցությամբ։
«Մեսին նվաճեց իր առաջին տիտղոսն աշխարհի առաջնությունում։ Նա արժանի էր դրան։
Իմ թանկագին ընկեր Մբապեն չորս գոլ խփեց։ Իսկական նվեր էր այդ ամենը տեսնելը։
Չեմ կարող չշնորհավորել Մարոկկոյին անհավանական արշավի առթիվ։ Հաճելի է տեսնել, թե ինչպես է փայլում Աֆրիկան։
Շնորհավորում եմ Արգենտինային։ Իհարկե, Դիեգոն հիմա ժպտում է»,- գրել է Պելեն սոցիալական ցանցերում։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինան հաղթել է Ֆրանսիայի հավաքականին (2:2, 1:1, 11մ` 4:2)։, որը չորս տարի անց չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.