10:07 17 դեկտեմբերի, 2022Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վստահ է, որ աշխարհի չեմպիոնի կոչումը կնվաճի Արգենտինայի հավաքականը։
«Ես կարծում եմ՝ արդեն պարզ է, թե ով պետք է հաղթի աշխարհի առաջնությունում։ Դուք գիտեք, թե ում մասին եմ ես խոսում։
Լիոնել Մեսին կբարձրացնի աշխարհի գավաթը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողը հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։
Աշխարհի առաջնության եզրափակիչի Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.