ՀՖՖ Գործկոմի անդամների թեկնածուները

19:03   16 դեկտեմբերի, 2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 23-րդ հերթական ժողովի օրակարգային հարցերից կլինի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը:

ՀՖՖ Անդամների կողմից առաջադրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի 15 թեկնածու, որոնցից 14-ի թեկնածությունը հաստատվել է:

Թեկնածու

ՀՖՖ Անդամ

Ադամյան Անդրանիկ Աշոտի

«Կումայրի ՖԱ» ՀԿ

Առաքելյան Կիմ Վլադիկի

«Փյունիկ ՖԱ» ՀԿ

Առաքելյան Վլադիկ Կիմի

«Գանձասար ՖԱ» ՀԿ

Գրիգորյան  Քնարիկ Մկրտիչի

«Ուրարտու ՖԱ» ՄՀԿ

Հակոբյան Թաթուլ Աշիկի

«Դովեղ ՖԱ» ՀԿ

Ղարաբաղցյան Տիգրան Ռուբենի

«Արարատ ՖԱ» Հ/Ձ

Ղարիբյան Հասմիկ Նորայրի

«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀՄԴ

Նավասարդյան Գոհար Դերենիկի

«Աչաջուր ՖԱ» ՀԿ

Նավոյան Բագրատ Սուրենի

«Ալաշկերտ ՖԱ» ՀԿ

Նիկողոսյան Արմեն Վոլոդյայի

«Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Երևան ՖԱ» ՀԿ, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ

Շաբոյան Կարեն Նշանի

«Օնոր» ՍՊԸ

Սահակյան Արթուր Ռազմիկի

«Նոա ՖԱ» ՀԿ

Սարգսյան Դավիթ Տիգրանի

«Վան ՖԱ» ՀԿ

Վիրաբյան Տիգրան Գևորգի

«Շիրակ ՖԱ» ՀԿ

 

ՀՖՖ Ընտրական կոմիտեն իրականացրել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրվելու իրավունքի և համապատասխանելիության ստուգում։ Արդյունքում կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-ի ա) ենթակետը, կայացրել է որոշում՝ «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մարգարյանին թեկնածուների պաշտոնական ցանկում չներառելու մասին։

Հերթական ժողովը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին ՀՖՖ-ի գրասենյակում եւ կսկվի ժամը 13:00-ին



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։